Երկրորդ
համաշխարհային պատերազմն իր հետ բերեց
դեֆիցիտ,պահպանողականություն,միօրինակություն:Բայց
պատերազմն ավարտվեց և պետք եր ընդունել
ինչ-որ նորություն:
Պատերազմից
հետո տղամարդիկ զոհված էին, կանայք սկսեցին
աշխատել գործարաններում և սկսեցին կրել
բանվորական արտահագուստ:Երկար
կիսաշրջազգեստներին շատ արագ փոխարինեցին
կարճ ու լայն, շարժումները չսահմանափակող
հագուստները:Կորսետները մեկընդմիշտ
մոռացության մատնվեցին:1925թ.-ին փեշը հասավ
մինչև ծունկ:Ներկայացվեցին պրակտիկ
հագուստներ:Մոդելավորողները սկսեցին
աշխատել այս ուղղությամբ:
Նրանցից
մեկը Քրիստիան Դիորն էր.երիտասարդ
կուտյուրիե:Դիորը երազող էր ու ռոմանտիկ
և կարծում էր,որ պարզության մեջ է
էլեգանտությունը: Քրիստիանը մի անգամ
ասաց. <<Եվրոպան հոգնել է ռումբերից,
նա հրավառություն է ուզում »:Եվ ահա 1947թ.
Փետրվարի 12-ին Դիորի առաջին հավաքածուն
ցուցադրվեց <<Նոր հայացք>>:
Մանեկենուհիները
քայլում էին գոռոզ,թուլացնելով իրենց
լայն կիսաշրջազգեստները,ցույց տալով
խիստ կորսետները,իրանը,փոքրիկ
գլխարկները,ոտքերին փաթաթված կտորի
դարսերով,ինչպես կեգլի:
Լոնդոնի
Թագավորական Արվեստի Քոլեջի պրոֆեսոր
Ջենեթ Այրոնսայդը ասաց. <<Սա նման էր
նոր սիրո սկզբի,առաջին հայացք Վենետիկին,նոր
հնարավորություն,նոր հայացք կյանքին>>:
Հավաքածուի
մեջ օգտագործված էր նոր գործվածք, տաֆտայից
կորսետներ,կրծքին վարդի տեսքով
ծալքեր:Հավաքածուն 8 կտորից էր բաղկացած
ու Դիորի կարծիքով 8-ը երջանիկ թիվ էր:
Ասում
են նա կանանց վերադարձրեց բնական ձևը,ուսերը
ավելի նեղ էին ու կանացի,կուրծքն
ընդգծված,ազդրերը շրջանաձև:Զգեստները
բատիստից և տաֆտայից էին,որպեսզի լինեին
ամուր, իսկ կետաձկան բեղերը օգտագործված
էին ձև ստանալու համար:













































