-_-

-_-

2014-06-02

Գաբրիել Բոնյոր Շանել 1883-1971 «Մի անգամ ես հագել էի տղամարդու բլուզ, որովհետև մրսում էի: Մի թաշկինակ գտա և կապեցի մեջքիս` որպես գոտի…ոչ ոք չնկատեց, որ հագինս տղամարդու բլուզ է, բոլորը հիացմունքով ինձ էին նայում»

Կոկո Շանելը ծնվել է 1883 թվականին Սոմյորում։ 18 տարեկանից աշխատում է պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգում է կաբարեում։ Քանի որ նրա սիրածն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»։ Շանելը կապվում է սկզբում Էտյեն Բալզանի, ապա անգլիացի արդյունաբերող Արթուր Կապելի հետ։ Այս կապերի շնորհիվ 1910 թվականին բացում է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է «Կամբոն» (Cambon) փողոց, Րից հյուրանոցի դիմաց:<< ես հոգնել եմ ձեռքում կրել ռիդիկյուլ>> ասում էր նա և  1955թ. ներկայացնում է ուղղանկյունաձև ոչ մեծ պայուսակ՝ երկար շղթայով: 1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։
Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Vogue» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց << Ֆորդ >> ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։ Պատերազմի ժամանակ նա Փարիզում  էր, ավարտից հետո մեկնեց Շվեյցարիա: 
 1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք սեզոն անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը: 
 1971թ. Շվեյցարիայում, սրտի կատվածից մահանում է 20-րդ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկը:
 Շանելը մի անգամ հայտարարել է << Ես ազատում  եմ մարմինը>>:



Նրա մկրատներն ու կտորները հեղափոխեցին կանանց զգեստները:Հենց նա է հորինել մոդեռնիզմը նորաձևության մեջ:

  .Հեղափոխություն կանացի զգեստապահարանում ՝ տղամարդու կառուցվածքի ձևվածքով ազատ վերնաշապիկ, տաբատ, փողկապ և ուսին գցելու պայուսակ
 .Դեմքի կեսը փակող գլխարկ,բարձր կրունկներ -էլեգանտության շունչ
 .Լողազգեստ, ծալքավոր կիսաշրջազգեստ, անդրավարտիք
  .Թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր
  .Ջերսի կտորից երկար սվիտերներ ու հայտնի կոստյումը՝ կիսաշրջազգեստ և ժակետ( jaket )
  .Շանել համար 5 ( chanel No. 5 ) օծանելիք
 .Լեգենդար << Փոքրիկ Սև Զգեստ >>



Комментариев нет:

Отправить комментарий